Նորություններ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնակատարին

Մայիսի 7-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանին:

«Վարդինէ Օհանեան-Գէորգեան Հայաստանէն վերադարձին այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Յայտնենք, որ յանուն Լիբանանի Հանրապետութեան նախագահին նախարարի պաշտօնակատարը մեկնած էր Հայաստան մասնակցելու Ապրիլ 24-ի առիթով տեղի ունենալիք հրապարակային ձեռնարկներուն։

Իր այցելութեան ընթացքին, ան տեսակցութիւններ ունեցած էր Հայաստանի պետական ներկայացուցիչներու հետ: Ան Նորին Սրբութեան զեկոյց տուաւ այս իմաստով եւ Հայրապետը իր օրհնութիւնը եւ գնահատանքը յայտնեց անոր կատարած յաջող առաքելութեան»,- ասված է հաղորդագրությունում:

Back to top button