ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը արդեն տեղյակ է՝ երբ պետք է հեռանա և ում պետք է զիջի իշխանությունը». Արմեն Հովհաննիսյան. «Կարևորի մասին»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, կարծիք է հայտնել, որ իշխող քաղաքական թիմի համար ձեռնտու է հասարակությանը հրամցնել տեսակետը, որ ընտրությունները երկու բևեռի միջև են ընթանալու՝ Փաշինյան-Քոչարյան:

«Բոլորի աչքերի մեջ նայելով ասելու են՝ կամ-կամ ես ընտրություն անելու, կամ ընտրելու ես Փաշինյանին, կամ Քոչարյանին»:

Իրերի նման դասավորվածությունը, քաղաքագետի կարծիքով, առաջին հերթին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին:

«Միակ տարբերակը, որտեղ երկրորդ փուլի դեպքում գրեթե հարյուր տոկոս հավանականությամբ կարող եմ ասել, որ կհաղթի Նիկոլ Փաշինյանը, դա Ռոբերտ Քոչարյանի հետ երկրորդ փուլն է: Մնացած բոլոր տարբերակները, այդ թվում, ասենք, մեր հարևան Սարգիսը, կամ չգիտեմ՝ մարդ փողոցից, այդպիսի հարյուր տոկոսանոց ես ձեզ պատասխան տալ չեմ կարող։ Հազար ու մի հանգամանքներ կարող են ծագել. Վերջիվերջո, «Սարգիսը» պատերազմ չի պարտվել, մենք չենք կորցրել Արցախը… սրանք արդեն պլյուս են…

Քոչարյանը դառը հաբ է, որը մեր ժողովրդի ահռելի մասը «ուտել չի ուզում»,- նշում է Արմեն Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ իրավիճակն այլ կլիներ, եթե ՀՀ առաջին նախագահի առաջարկը՝ միասնական գնալ ընտրություններին, ընդունեին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը:

Խորհրդարանը, որը ձևավորվելու է այս ընտրությունների արդյունքում, Հովհաննիսյանի կարծիքով չի լինելու կենսունակ:

«Այսօրվա կրակոցները՝ «Լուսավոր», «Իմ քայլը» կամ «Բարգավաճ Հայաստան», խաղ ու պար է՝ համեմատած նրա հետ, թե ինչ է լինելու։ Պատկերացրեք, որ այնտեղ լինելու են բավական մեծ ֆրակցիաներ. այնտեղ լինելու են «Բարգավաճ Հայաստանի» ֆրակցիան, Ռոբերտ

Քոչարյանի դաշինքի ֆրակցիան և մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանի ֆրակցիան է լինելու: Ասենք, իրենք երեքը միասին փոքրամասնություն են լինելու, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ փոքրամասնություն է լինելու»:

Back to top button
Close