ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սահմանին իսրայելցի կին զինվորականների եւ եգիպտացի զինծառայողների պարելու տեսանյութը մեծ տարածում է գտել

Սոցցանցերում տարածված տեսանյութում Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի, երկու կին զինծառայողները սահմանային տարածքում պարում են եգիպտացի երկու զինվորականների հետ՝ իսրայելական հայտնի A-Wa խմբի «Հաբիբ Գալաբի» երգի հնչյունների ներքո:

Տեսանյութը մեծ տարածում է գտել արաբական երկրների սոցիալական ցանցերում եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք տվել:

Երեւում է, որ իսրայելցի կին զինվորականները եւ եգիպտացիները պարում են սահմանի 2 կողմերում՝ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

 

Back to top button
Close