ՄիջազգայինՆորություններ

Ստամբուլում անարխիստներն Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա են անցկացրել

Թուրքիայի Անարխիստական ֆեդերացիայի մի խումբ անդամներ բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ:

Մասնակիցները վանկարկել են կարգախոսեր Ադրբեջանի կառավարության հասցեին ուղղված քննադատությամբ՝ մեղադրելով այդ երկրին ընդդիմադիր ակտիվիստ Բայրամ Մամեդովի մահվան մեջ:

«Բայրամի մարդասպանը պետությունն է»,- վանկարկել են ակցիայի մասնակիցները:

«Ոստիկանությունը հայտարարել է ինքնասպանության մասին, սակայն մենք գիտենք, որ դա այդպես չէ: Մարդասպանը պատասխան կտա այդ հանցագործության համար»,- հայտարարել են նրանք:

Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովի դին հայտնաբերվել էր Ստամբուլում՝ Բոսֆորի ափին:

2016թ.-ի մայիսի 10-ի գիշերը ուսանողներ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը Բաքվում Հեյդար Ալիևի անունը կրող այգում նրա հուշարձանի վրա գրել էին. «Շնորհավոր ստրուկների օրը», «Կորչի համակարգը»:

Նրանց ձերբակալել էին հաջորդ օրը: Խուզարկության ժամանակ իրավապահներն ուսանողների տանը հայտնաբերել են 1-ական կգ հերոին: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (թմրանյութերի ապօրինի պահում, փոխադրում և իրացում) հատկանիշներով:

2016 թ.-ի դեկտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Բայրամ Մամեդովին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման: Նրան ներում էր շնորհվել 2019 թ.-ի մարտի 16-ին:

Back to top button
Close