ՆորություններՍպորտ

ԵԼ. «Ռոմա»-ն հաղթեց 3:2 հաշվով, բայց եզրափակչում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդը»

ԵԼ կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Մաչեսթեր Յունայթեդին»: 39-րդ րոպեին Կավանին առաջ մղեց անգլիական թիմին: 57-րդ րոպեին Ջեկոն հաշիվը դարձրեց 1:1, իսկ 3 րոպե անց հռոեմական թիմը նաև երկրորդ գնդակն ուղարկեց մանչեսթերյան թիմի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Կրիստանտեն:

Խփած 2-րդ գոլից հետո տանտերերը նոր թափով սկսեցին գրոհել և 2 րոպեում կարող էին ևս 2 անգամ գրավել հյուրերի դարպասը, սակայն բոլոր դեպքերում էլ հիասքանչ գործեց դարպասապահ Դավիդ դե Խեան` իր թիմին փրկելով վերահաս գոլերից:

Րոպեներ անց Էդինսոն Կավանին խփեց այս խաղում իր 2-րդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:2: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Զալեւսկին կրկին առաջ մղեց «Ռոմային»:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Ֆոնսեկայի թիմը պարտվել էր 2:6 հաշվով և դիմակայությունում պարտվելով 5:8 հաշվով՝ դուրս մնաց պայքարից:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Back to top button
Close