ՆորություններՍպորտ

Կլուժի ֆուտբոլիստին մոռացել էին մարզադաշտում․ նա վազել է ակումբի ավտոբուսի հետևից

«Կլուժի» կիսապաշտպան Օվիդիու Հոբանն անհարմար իրավիճակում է հայտնվել Ռումինիայի Բարձրագույն լիգայի փլեյ-օֆֆի 6-րդ տուրի՝ «Ակադեմիա Կլինչենիի» հետ խաղից հետո։ Հանդիպումը կայացել է այսօր՝ մայիսի 6-ին, և ավարտվել է «Կլուժի»՝ 1-0 հաշվով հաղթանակով։

Տեսանյութում Հոբանը նախ փորձում է վազել ակումբային ավտոբուսի հետևից, իսկ հետո, հասկանալով, որ դա իր մոտ չի ստացվի, հանում է հեռախոսն, ապա նստում կանգ առած մեքենան։

Հոբանն այդ խաղում փոխարինման է մտել 78-րդ րոպեին, իսկ 88-րդ րոպեին դեղին քարտ է ստացել։«Կլուժը» փլեյ-օֆֆի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում՝ 6 խաղից 4-ում հաղթանակ տանելով։

Back to top button
Close