Նորություններ
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Մայիսի 4-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան և Զովունի-Եղվարդ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 2 տուժած։