Վիճաբանություն-ծեծկռտուք Իջևանում գործող «Երիտասարդական» սրճարանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի և հերթապահ մասի պետերի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արման Մանուկյանն է:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Իջևանի ոստիկանները պարզել են, որ նուն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երիտասարդական» սրճարանում Ա. Մանուկյանին ծեծի է ենթարկել Իջևանի բնակիչ, 33-ամյա Հովիկ Խեչյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ. Խեչյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: