ՆորություններՔո ձայնը

Լինելով «իմաստուն» գործիչ, նա հերթական անգամ որոշեց «բոլորի ցավը տանել». Ա. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ… Ըստ տարածվող քննարկումների, կարելի է եզրակացնել, որ առաջիկա, սպասվելիք ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կոչվող «կուսակցության» ցուցակը կազմվում է վարչապետ-բռնապետիկի կողմից։

Ցուցակից դուրս կմնան այն պատգամավորները, ովքեր հավատալով «ով զադնի տա, անբարոյականի զավակ է» խոսքերին, անկեղծորեն քննադատել և այպանել են Արցախը հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատուին։

Կարծում եմ այստեղ որևէ զարմանալու հարց չկա։ 2007թ. ԲՀԿ նախընտրական ցուցակը կազմել էր Ռոբերտ Քոչարյանը, 2012թ. Սերժ Սարգսյանը, 2017թ․ նույն Սերժ Սարգսյանը , 2015թ․ ԲՀԿ առաջնորդին խայտառակելուց և քաղաքականությունից վռնդելուց հետո, «մեծահոգաբար» թույլ տվեց նրան մասնակցել ընտրություններին, որպես բուֆեր, արմատական ուժերի դեմ։

Եվ ԲՀԿ թասիբով առաջնորդն ինքընստինքյան մասնակցեց, նույնպես համաձայնեցված ցուցակով։ 2018թ․ԲՀԿ-ն, նույնպես, համապատասխանաբար, հանդես եկավ որպես բուֆեր, այս անգամ ծառայելով «հեղափոխական» իշխանությանը։

2020թ․ԲՀԿ առաջնորդին բռնապետիկի հրահանգով խայտառակեցին, նվաստացրեցին, նրա դեմ քրեական գործեր հարուցեցին, կալանավորեցին։ Բայց լինելով «իմաստուն» գործիչ նա հերթական անգամ որոշեց «բոլորի ցավը տանել» և ԱԺ դասական գործչի հետ միասին գնաց բռնապետիկի հետ դավադրության, ծաղրելով սահմանադրությունը՝ լուծարել ԱԺ-ն և գնալ արտահերթ ընտրությունների, երաշխիք ստանալով փողեր ծախսել և նորից հայտնվել ԱԺ-ում։

Back to top button