Նորություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մայիսի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մազի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Back to top button
Close