Նորություններ

ԲԴԽ-ն որոշել է նախագահին առաջարկել Լիանա Հարությունյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշել է ՀՀ նախագահին առաջարկել Լիանա Հարությունյանի թեկնածությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

«Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիանա Հարությունյանին առաջարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

Back to top button
Close