Նորություններ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի դեմ նյութեր են նախապատրաստվում. Pastinfo

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի «Շիշ բռնողի» դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի «Շիշ բռնող»-ի դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։

Նկատենք, որ մայիսի 10-ին վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի եւ Հայկ Սարգսյանն այլեւս չի ունենա պատգամավորական անձեռնմխելիություն, հետեւապես մեղադրանք առաջադրելու համար կարիք չի լինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close