Նորություններ

Երեւանում 14-րդ հարկից ցած նետված տղամարդը պատերազմի մասնակից էր, լավագույն դիպուկահարներից մեկը

Երեւանում շենքի 14-րդ հարկից տղամարդու ցած ընկնելու դեպքի վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել:

Armlur.am-ի հաղորդմամբ, տղամարդը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, եղել է լավագույն դիպուկահարներից մեկը: Իսկ թե ինչու է գնացել այդ քայլին, իրավապահները քննություն են իրականացնում:

Մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ 14-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Մ. Խ.-ն (ծնված 1980 թ․) ընկել է շենքի 1-ին հարկում գտնվող չշահագործվող շինության (նախկին պոլիկլինիկա) տանիքին։

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Մ. Խ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Back to top button
Close