ՆորություններՍպորտ

Ինձ ևս հայ եմ զգում և հայի նման եմ մտածում․ Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որի ժամանակ նաև խոսել է երկրպագուների աջակցության կարևորության մասին։

-Վերջին հաղթանակներից հետո Հայաստանում վերածվել եք հերոսի, որից սպասելիքներն անչափ մեծ են: Կա տեսանյութ, թե ինչպես են Ձեզ մեծարում Երևանի ռեստորաններից մեկում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի երևույթներին, արյդո՞ք դա Ձեզ դուր է գալիս և որքանո՞վ եք հարմարվել Երևանյան կյանքին:

-Երևանում ինձ շատ լավ եմ զգում՝ ինչպես իմ տանը։ Նույնը կարող եմ ընտանիքիս անդամների մասին ասել։ Եվ դրա համար շնորհակալ եմ Հայաստանին, ինչպես նաև ՀՖՖ նախագահին, ով հավատաց մեզ։ Առաջին իսկ զրույցի ժամանակ համակրանք զգացինք միմյանց հանդեպ։ Սակայն «հերոս» բառը բոլորվին դուր չի գալիս ինձ։ Մենք բոլորս ենք հասել նրան, ինչին հասել ենք։ Այնպես որ, հերոսներ են ֆուտբոլիստները, ողջ մարզչական շտաբը, մեր բոլոր երկրպագուները։ Ես միշտ ասում եմ, որ գոլը չի խփում այն ֆուտբոլիստը, որը վերջին հարվածն է կատարում դարպասին։ Դարպասի գրավումը մեծ աշխատանքի պտուղ է։ Գոլը խփվում է նրա շնորհիվ, ով կազմակերպում է թիմի մեկնումն ու տեղաշարժը, ինչպես նաև ֆիզիոթերապևտների, խոհանոցի աշխատակիցների և այլն։ Հենց այստեղից էլ սկսվում է գոլի հասունացումը։ Ցավոք, չեմ կարող բոլորին անհատապես շնորհակալություն հայտնել, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ մարդկանց առջև։ Ինձ ևս հայ եմ զգում և հայի նման եմ մտածում: Սրտանց եմ ասում այս խոսքերը։

-Իսպանիայում մարզել եք թիմեր, որոնք ունեն կատաղի երկրպագուներ: Ինչ կարծիքի եք մեր երկրպագուների մասին՝ դատելով այն խաղերից, որոնք նրանք ներկա են եղել:

-Հուզական շատ մեծ նշանակություն ունեն մարզասերները։ Նրանք շատ էին ոգեշնչում տղաներին։ Նրանք այս մրցաշարում երեք հանդիպում էին անցկացնում մեկ մրցափուլում, և հենց մարզասերներն են, որոնք հոգնածության և ծանր պահերին ֆուտբոլիստներին թթվածին և շունչ են հաղորդում։ Ցավոք, մարզասերների քանակը սահմանափակ էր հայտնի պատճառներով, բայց վստահ եմ, որ տղաների փողոցներում ողջունում և ոգեշնչում են։ Մենք շատ ենք զգում մեր մարզասերների պահանջը, նրանք մեզ շատ են օգնում։ Եվ սա էլ ավելի է ավելացնում քո պատասխանատվության զգացումը։

armsport.am

Back to top button
Close