Նորություններ

Տավուշի մարզպետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը մարզում էապես ակտիվացել է: Արդեն իսկ իրականացվել է 120 անձի պատվաստում:

Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

«Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սկսվել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումներ առաջին հերթին ստանալու են սոցիալական պաշտպանության աշխատակիցները, բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամավորներ:

Խիստ անհրաժեշտ է հետ չմնալ մյուս երկրներում իրականացվող պատվաստումների տեմպից և ապահովել կոլեկտիվ իմունիտետի առաջացումը, որն էլ կօգնի հաղթահարել պանդեմիան»,- ասված է հաղորդագրությունում:

Back to top button
Close