ՄիջազգայինՆորություններ

Մեխիկոյի մետրոյում փլուզման հետեւանքով զոհվել է 15 մարդ. վագոններում դեռ տասնյակ վիրավորներ կան

Մեխիկոյում մետոպոլիտենի կամրջի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, հայտարարել է քաղաքի ղեկավար Կլաուդիա Շայնբաումը: Նա դեպքի վայրում է:

Քաղաքապետի խոսքով՝  հետագա փլուզման վտանգի պատճառով փրկարարական աշխատանքներն ընդհատվել են՝ մինչ հատուկ կռունկի ժամանումը: Վիրավորները մնում են վագոններում:

Մոտ 70 մարդ վիրավորվել է, նրանցից 34-ն արդեն տեղափոխվել են հիվանդանոցներ: Առնվազն մեկ մեքենա մնացել է փլատակների տակ, հավելել է քաղաքապետը:

Milenio հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր, թե ինչպես է մետրոյի կամուրջը փլվել եւ գնացքն  ընկել է ճանապարհի վրա: Հաղորդվում է, որ փլուզման պատճառը կարող էր լինել կամրջի տակով անցնող մեքենայի հարվածը սյուներից մեկին:

Back to top button
Close