ՆորություններՔո ձայնը

«Գաղափարական» Հայաստան… նրանք որևէ գաղափար, սկզբունք չունեն, այլ միայն ու միայն մեկ նպատակ»

 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն որ Հայաստանում այսպես կոչված կուսակցությունները որևէ գաղափարական հիմք չունեն, վաղուց էր հայտնի։ Լավագույն դեպքում, տարբերությունները, պահպանողական ազգայնական և, այսպես կոչված, «համամարդկային» արժեքներ քարոզողների, նաև ռուսամետ և արևմտամետ, կողմնորոշումների մեջ է։
Ի դեպ, բազմաթիվ գործիչներ այս 30 տարիների ընթացքում կոմկուսից դառել են լիբերալ, ռուսամետից՝ արևմտամետ և այդպես մի քանի անգամ։ Պատահական չէ, որ այդ նույն գործիչները տարբեր ժամանակներում հայտնվել են բազմաթիվ տարբեր կուսակցություններում, դաշինքներում։
Այսօր էլ, Արցախի կորստից, պարտությունից հետո, հետևում ես լրահոսին և ապշում՝ ստեղծվում են նոր կուսակցություններ, դաշինքներ։
Տպավորություն է ստեղծվում, որ նրանք նույնիսկ ուրախ են Արցախի կորստի համար, չէ՞ որ հնարավորություն է ստեղծվել պատգամավոր դառնալու։ Որոշ գործիչներ, մեծամտորեն հայտարարում են, թե տարբեր կուսակցություններից ունեն առաջարկներ, կամ սպասում են առաջարկների։
Այսինքն, նրանք որևէ գաղափար, սկզբունք չունեն, այլ միայն ու միայն մեկ նպատակ՝ որևէ «քաղաքական» ուժի հետ խցկվել խորհրդարան»։
Back to top button
Close