Նորություններ

ԱՄՆ դոլարը եւ եվրոն չնչին նվազում են արձանագրել. ԿԲ-ն սահմանել է նոր փոխարժեքներ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է 520.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 627.41 դրամ (նվազել է 2.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 721.23 դրամ (նվազել է 2.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.87 դրամ (նվազել է 0.08 դրամով):

 

Back to top button
Close