ՆորություններՍպորտ

Լիվերպուլը հրաժարվել է վճարել Հոլանդի համար պահանջվող գումարը

Անգլիական բարձրակարգ ակումբները շարունակում են  Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու փորձեր անել: Այս մասին հայտնում է footballinsider-ը:

Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» գործնականում դուրս է մնացել նորվեգացու տրանսֆերի մրցավազքից, հարձակվողի տեղափոխությունը «կարմիրների» ճամբար անհավանական է թվում: «Լիվերպուլը» չի ցանկանում վճարել այն 100 միլիոն ֆունտը, որը Դորտմունդի «Բորուսիան» պահանջում է ֆուտբոլիստի համար:

Նշվում է, որ այս պահին Հոլանդին ձեռք բերելու համար գլխավոր հավակնորդներն են «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»:
Back to top button
Close