ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուսի մայիսի 3-ի տվյալները Վրաստանում

Մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 509 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  312 954 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է ավելի քիչ՝ 7 476 թեստավորում, որից 3 111-ը հակամարմինների արագ թեստով, 4 365-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 200 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  294 252 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 4 163:

Դրականության ցուցանիշը՝ օրական 6,81%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 5,0%, վերջին 7 օրվանը՝ 5,6%:

aliq.ge

Back to top button
Close