Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Ռուբեն Հախվերդյանը կներկայացնի «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգը

Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը կներկայանա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է:

Երեկոյի ընթացքում հեղինակային երգի բոլոր սիրահարները կունկնդրեն Հախվերդյանի տարբեր տարիների սիրված ստեղծագործությունները:

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:

Հարցերի դեպքում կապ հաստատեք PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ

Back to top button
Close