ՆորություններՔո ձայնը

«Արժե՞ մտածել Արցախի եւ ՀՀ պաշտպանության համար զոհված մեր տղաների հիշատակի հանդեպ հարգանքի տուրքը պաշտոնական արարողակարգ ներառելու մասին»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի առաջին պատերազմից հետո Ադրբեջանը այսպես կոչված «շահիդների պուրակը» ներառեց պաշտոնական արարողակարգի «քարտեզ», երբ այնտեղ այցելող պաշտոնական պատվիրակությունները լինում էին նաեւ այդ վայրում եւ հարգանքի տուրք մատուցում Արցախի դեմ պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակին:

Ի դեպ, 2004-ին նույնն արել է Բաքու այցելած ՌԴ նախագահը:

Անկասկած է, որ դա միայն արարողակարգի մաս չէր, այլ Բաքվի քաղաքականության:

Հայտնի է, որ մեր արարողակարգում այցելությունն է Ծիծեռնակաբերդ: Հիմա իհարկե հետին թվով հեշտ կլինի դատել, թե արդյո՞ք մենք էլ պետք է որոշակիորեն ներառեինք Արցախի առաջին պատերազմի, Ացախի ազատագրության համար մեր զոհերի հիշատակի հանգամանքը պաշտոնական արարողակարգ, թե ոչ:

Մի բան հստակ է իհարկե, Ցեղասպանության զոհերի հանգամանքը մեզ համար չափազանց կարեւոր է որպես քաղաքականության մաս:

Չգիտեմ, արժե՞ մտածել Արցախի եւ Հայաստանի պաշտպանության համար զոհված մեր տղաների հիշատակի հանդեպ հարգանքի տուրքը պաշտոնական արարողակարգ ներառելու մասին:

Հասկանալի է, որ չենք կարող երկու այդպիսի վայր ընտրել, միաժամանակ՝ չենք կարող նաեւ փոխարինել Ծիծեռնակաբերդը, որովհետեւ սա եւս շատ կարեւոր հանգամանք է: Կարո՞ղ ենք մտածել որոշակի մեկտեղման մասին: Եվ արժե՞ արդյոք մտածել այդ ուղղությամբ: Չգիտեմ»:

 

Back to top button
Close