Նորություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մեքենան բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել ճաղավանդակները և 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:25-ի սահմաններում, BMW X5 մակնիշի 091 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի տրաքվելու պատճառով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել դրանք, այնուհետև կոտրել կամրջի երկաթե ճաղավադակները և մոտ 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1  մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Back to top button
Close