Նորություններ

Ադրբեջանցիները խրամատավորվում են Սյունիքում, դիրքեր են կառուցում.գյուղապետ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները խրամատ են փորել, որպեսզի դիրքեր կառուցեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խնածախ գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանը:

Գյուղապետի փոխանցմամբ՝հակառակորդը Խնածախ գյուղի սահմանին տեխնիկա բերել է դեռևս երկու օր առաջ, արդեն հասցրել է խրամատ փորել, բայց այսօրվա դրությամբ շինարարական աշխատանքներ չկան.

«Եկել են փոս են փորել, որ պոստ դնեն: Այսօրվա դրությամբ աշխատանքները կանգնած են, տեխնիկան հանել են, թե վաղը կշարունակվի՝ չեմ կարող ասել: Խրամատը արդեն փորած, պատրաստ է:Երեկ եկավ մի կես ժամ աշխատեց, գնաց»,-ասաց Անուշավան Հովակիմյանը:
Գյուղապետը հայտնեց, որ փորձել են հակառակորդի հետ բանակցել, որպեսզի շինարարական աշխատանքները դադարեցվեն, բայց հակառակորդը պնդել է, թե դա իրենց տարածքն է, դիրք են կառուցում.
«Առաջին կորպուսից շտաբի պետն իր տեղակալներով, մեր համայնքի ղեկավարը , ես, գնացել ենք, որ հասկանանք՝ ի՞նչ է կատարվում, բայց բերել տեխնիկա են կանգնեցրել, ասում են՝ մեր հողնա, պոստ ենք դնում: Դեռ պոստ չեն դրել, բայց խրամատ փորել են»,-ասաց Անուշավան Հովակիմյանը:

Back to top button