Նորություններ

Բիզնեսն ու քաղաքականությունը պե՛տք է շատ հստակ տարանջատվեն. Սուրեն Սահակյան

Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը սոցցանցի իր էջում գրել է.
Ըստ մամուլի տեղեկությունների, «Քաղաքացիական պայմանագրի» առաջին յոթնյակում տեղավորվել են Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը։
Ուկրաինական մայդանի արդյունքներն էլ եղան այն, որ կառավարությունում ծվարած միլիարդատերերին փոխարինելու եկան միլիոնատերերը։ Դրա պատճառով որոշ վերլուծաբաններ նշում էին, որ «մայդանը» միլիոնատերերի պայքարն էր միլիարդատերերի դեմ։ Իհարկե, հետո կառավարություն անցած միլիոնատերերն էլ շատ արագ միլիարդատերեր դարձան։
Բայց էնտեղ էլ ջարդվեց այդ համակարգը։ Մենք էլ կկոտրենք։ Մենք պե՛տք է կոտրենք այդ արատավոր շղթան։ Բիզնեսն ու քաղաքականությունը պե՛տք է շատ հստակ տարանջատվեն։

Back to top button