ՄիջազգայինՆորություններ

Հզոր պայթյուն՝ Տաջիկստանի մայրաքաղաքում. կան զոհեր և տուժածներ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել բենզալցակայանում։ Դեպքի վայրից «Զվեզդա» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել։

«ՌԻԱ նովոստի»-ի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Սինոյի շրջանում գտնվող բենզալցակայաններից մեկում։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ կրակի սյունը հասել է 50 մետր բարձրության, տուժել են մոտակայքի շենքերը: Հրդեհը ավելի քան մեկուկես ժամ մարել են տասը մարտական հաշվարկներ։

Հրշեջ պահպանության վարչության տվյալներով ՝ պայթյունի հետևանքով կան զոհեր և տուժածներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ:

Back to top button
Close