Նորություններ

«Ուրիշի զինվորը ավելի մեծ ծախս է, քան սեփականը. մնացյալը լիրիկա է». փորձագետ

Փորձագետ Հովհաննես Ավետիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

Հայկական քաղաքական միտքը այնքան թույլ է, որ մեր քաղաքական գործիչները շարունակաբար խոսում են ինքնիշխանության (սուվերենության) կարևորությունից, սակայն երբ երկրի անվտանգության ապահովման հարցն է առաջ գալիս, ասում են բերեք խնդրենք թող ռուսական զորքը մեր փոխարեն սահմանները պահի, արդեն Սյունիքի հատվածն էլ հետը:
Իսկ նորալուկներ կան, ավելի հեռուն են գնում, ասում են եկեք ԱՄՆ-ին գնանք խնդրենք:
Մի գուցե տրիվիալ ու անհավատալի բացատրություն բերեմ, բայց սա քաղաքական դաշտում գլխավորապես մաթեմատիկական մտածողության պակասի հետևանք է: Մարդիկ չեն կարողանում կամ ուզում հասկանալ, որ ուրիշի զինվորը ավելի մեծ ծախս է (ցանկացած առումով), քան սեփականը: Ընդամենը, իսկ մնացյալը լիրիկա է:
Սա էլ ՌԴ նախագահի ակնարկն է այդ մասին:
հ.գ.
Չգիտեմ ինչու, քիչ առաջ մտքիս եկան Սյունիքում ռուսական զորքեր խնդրող մեր հարգելի քաղաքական գործիչները և այս հարցազրույցը հիշեցի:

Back to top button
Close