Նորություններ

Հանդիպումների ընթացքում մենք առաջարկում ենք քաղաքացիներին «փոխվել տեղերով». «Իմ քայլի» պատգամավորները եղել են Գյումրիում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այսօր Լենա Նազարյանի, Թագուհի Ղազարյանի և իմ հրավերով տեղի ունեցավ հերթական հանդիպումը Գյումրի քաղաքում։ Այս հանդիպումների ընթացքում մենք առաջարկում ենք քաղաքացիներին «փոխվել տեղերով»։ Մենք հարցեր ենք տալիս և լսում նրանց վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները։ Ահա այն հարցերի շրջանակը, որը քննարկում ենք․

Ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմը: Արդյո՞ք պատերազմը անխուսափելի էր: Արդյո՞ք հակամարտությունը ուներ խաղաղ լուծում մինչև պատերազմը։
Ի՞նչ եք մտածում բանակի մասին։ Ի՞նչ եք մտածում դիվանագիտության մասին:
Ի՞նչն ենք մենք (մենք՝ որպես պետություն և ժողովուրդ կամ կառավարություններ) սխալ արել:
Մի՞շտ եք այսպես կարծել։ Ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր ընկալումներում պատերազմից հետո։
Ի՞նչ եք մտածում տարածաշրջանում ապաշրջափակման մասին:
Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր հարաբերությունները հարևանների հետ»:

Back to top button