ՄիջազգայինՆորություններ

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են կրակի լիակատար դադարեցման շուրջ

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածության են եկել սահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը:

Իրավապահ մարմիններից անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Տաջիկստանը ռազմական տեխնիկան սկսել է հետ քաշել Ղրղզստանի սահմանից, տաջիկա-ղրղզական սահմանին երթևեկությունը վերականգնվել է:

Back to top button