ՆորություններՍպորտ

Մոուրինյուն հայտնել է ապագա պլանների մասին

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ առայժմ չի պլանավորում վերադառնալ մեծ ֆուտբոլ։

«Հիմա ոչ մի պլան չունեմ։ Շարունակում եմ սովորական կյանք վարել։ Ինձ գերազանց եմ զգում։ Առայժմ արձակուրդում եմ։

Ավելի շատ ժամանակ ունեմ վերլուծելու ու սխալների վրա աշխատելու։ Որոշել եմ մի քիչ սպասել նախքան կվերադառնամ ֆուտբոլ։ Գուցե, մյուս մրցաշրջանում աշխատանքը վաղ լինի, տեսնենք»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում The Athletic-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյուն կարող է աշխատել ռադիոկայանում։

armsport.am

Back to top button