Նորություններ

Անցկացվել են անվտանգության պահպանման համալիր միջոցառում-պարապմունքներ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում, փոխգործակցելով ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության հետ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են «Անվտանգության օր» համալիր միջոցառում-պարապմունքներ:

Ստորաբաժանումների կազմով անցկացված պարապմունքների նպատակն էր անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման կանոնների ուսուցանումը և պատա­հարների կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

Համալիր միջոցառում-պարապմունքները վերահսկել են ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները։

Back to top button
Close