Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության մասին

Այսօր՝ Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցում հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը Ռադիոտնից հետո չձերբակալվեց, և ձերբակալվեց միայն ապրիլի 22-ին՝ Սերժ Սարգսյանի հետ «Մարիոթ»-ում հանդիպելուց հետո։ Սարգսյանի խոսքով՝ տարբերությունը շատ մեծ էր: Սերժ Սարգսյանը նշեց, որ ապրիլի 21-ի երեկոյան, 22-ի առավոտյան ինքն արդեն մտածում էր հրաժարական տալու մասին: «Անկախ նրանից՝ կհանդարտվեր, թե չէ, միևնույն է, ես հրաժարական էի տալու, որովհետև կային դրա համար պատճառներ: Ուստի, ես չընդդիմացա` մտածելով, որ եթե հանդարտվի, հանգիստ պայմաններում հրաժարական կտամ, չհանդարտվի, ուրեմն ով ինձ կփոխարինի, նա էլ նրան կազատի»,- հավելեց նա: |