ՆորություններՔո ձայնը

Քոչարյանին բերում եք պառլամենտ, որ ի՞նչ անեք․․․Նորայր Նորիկյան

Արդար Հայաստան կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրել է.

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բացահայտ հովանավորությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև Վազգեն Մանուկյանի ձևական ղեկավարությամբ գործող քաղաքական ուժերը հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը կեղծելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հետևաբար իմաստ չկա մասնակցել իշխանության կողմից կեղծվող գործընթացին։

Հիմա հարց է առաջանում, եթե Դուք այժմ մասնակցում եք, Ն․ Փաշինյանը Ձեր վախից այլևս չի՞ կեղծելու ընտրությունները, կամ Դուք համաձա՞յն եք մասնակցել կեղծվող գործընթացին, թե՞ Ձեր նպատակն այլ է։
Այնուամենայնիվ, բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ո՞րն է այս ընտրությունների իրական նպատակը։
Եթե սա քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված գործընթաց է, ապա նախկին ռեժիմների մասնակցության նպատակը իրականում հետընտրական խժդժություններ, էլ ավելի մեծ քաղաքական ժգնաժամ ստեղծելն է, քանի որ ակնհայտ է, որ մեր ժողովուրդը սրանցից զզվում է և բացառվում է, որ նրանց վստահության քվե տա։
Հետևաբար, այս ուժերի հիմնական խնդիրը հետընտրական գործընթացում երկիրը քաոսի վերածելն է լինելու։
Հիշե՛ք խոսքս։
Այս իրավիճակում բացառում եմ, որ գործող իշխանությունը չի հասկանում այս տարրական ճշմարտությունը, բայց հասկանալով հանդերձ, եթե գնում է նման գործընթացի, ուրեմն սեղանի վրա առավել մեծ խաղադրույք է դրված։
Հանրային այս տրամադրությունների ֆոնին այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունը կազմակերպում է այս ընտրությունները, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը պառլամենտում ունենա խորհրդարանական խմբակցություն։
Ես չեմ հասկանում, ինչպես ասում էր հայտնի դասականը՝ Քոչարյանին բերում եք պառլամենտ, որ ի՞նչ անեք։ Որ լուծե՞ք քաղաքական ճգնաժամը։

Դու՛ք չեք լուծելու, Դուք ավելի մեծ ական եք դնում մեր պետականության տակ՝ կասկածի տակ դնելով մեր վերջին հայրենիքի սուվերենությունը․․․

Back to top button
Close