ՆորություններՏնտեսական

Մեծ առաջընթաց ենք գրանցել գյուղատնտեսության ոլորտում. Արթուր Հովհաննիսյան

Նախորդող 3 տարիների ընթացքում բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել գյուղատնտեսության ոլորտում, վստահորեն կարելի է արձանագրել, որ Հայաստանում գյուղատնտեսությանը երբևէ նման ուշադրություն չի դարձվել։

Գործողության մեջ են դրվել բազմաթիվ նոր ծրագրեր, իսկ գործող ծրագրերում իրականացվել են մի շարք էական բարելավումներ։

Համառոտ մի քանիսի մասին⤵
✅գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 764 շահառուի տրամադրվել է 1187 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ տրոկտոր, կոմբայն և այլն,
✅գործարկվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը,
✅«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 191,5 մլն դրամի փոխհատուցում, որի արդյունքում շահագործման է հանձնվել 13 անասնաշենք,
✅տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 909 մլն ՀՀ դրամի աջակցություն,
✅ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 309․9 մլն ՀՀ դրամի աջակցություն,
✅իրականացվել են գարնանացան և աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակացության ծրագրեր,
✅«Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետության կողմից տրամադրվել է 59,5 մլն դրամ,
✅ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, որի շրջանակներում արդեն իսկ կնքվել է 3370 ապահովագրության պայմանագիր,
✅պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ծավալները 2018թ-ի համեմատությամբ ավելացել են շուրջ 76%-ով։

Այս ամենին զուգահեռ ակտիվ աշխատանքներ են իրականացվում գյուղական համայնքների ենթակառուցվածքների, ոռոգման համակարգերի ստեղծման և արդիականացման ուղությամբ։
Ընթացքում բազմաթիվ այլ ծրագրեր կան, որոնք 2021 թվականի համար ավելի լավ արդյունքներ են խոստանում։

Back to top button
Close