Նորություններ

Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ–ական այլ գործիչներ հրավիրվել են Քննչական կոմիտե. ՈՒՂԻՂ

Քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվել ՀՅԴ-ական գործիչներ Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը եւ Գերասիմ Վարդանյանը։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ գործով են հրավիրվել նրանք հարցաքննության։

Այդ առնչությամբ փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նրանց հարցաքննության կանչելը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազության մոտ այսօր բողոքի ակցիա կազմակերպելով։

Փաստաբան Գալստյանի այդ գրառման վերաբերյալ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել էր, որ նրանք քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռեւս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որեւէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջեւ նախատեսված ակցիայի հետ:

Back to top button