ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

ԱՄՆ բանակի համար ստեղծված նոր ակնոցները հնարավորություն են տալիս լիակատար մթության մեջ, եղանակային բոլոր պայմաններում տեսնել թշնամուն

Գիշերային տեսողության ակնոցները, որոնք արդեն օգտագործում են ԱՄՆ բանակի զինվորականները, թույլ են տալիս անգամ ամենամութ գիշերը տեսնել մարդկանց ստվերապատկերները՝ լուսավորված ոսկեգույն շողքով: ԱՄՆ բանակը ստացել է գիշերային տեսողության հզոր ակնոցները, որոնք զինվորներին հնարավորություն են տալիս տեսնելու թշնամուն մթության մեջ, եղանակային բոլոր պայմաններում:

Ակնոցները ներառում են նորարարական բարձրորակ էկրան, ներկառուցված ցանցային մոդուլ, թիրախի արագ տեղորոշման համակարգ և իրականության լրացված ալգորիթմներ՝ որոշումների կայացման Nett Warrior մարտական ​​համակարգի հետ փոխգործողության համար:

Կրելով այդ ակնոցները՝ զինծառայողը կարող է հետևել թիրախին՝ առանց քարտեզին նայելու և առանց ռադիոկապ լսելու: Ամբողջ տեղեկատվությունը հայտնվում է նրա աչքերի առաջ՝ էկրանի վրա: Ներկայումս ԱՄՆ-ի բանակի սպառազինությունում առկա է նման շուրջ 4800 ակնոց:

Գիշերային տեսողության ակնոցները մշակվել են L3Harris Technologies-ի՝ տիեզերական և պաշտպանական նորարարական ու բարձր տեխնոլոգիական զինամթերք արտադրող ընկերության կողմից: «Սրանք ԱՄՆ բանակի պատմության մեջ ամենաառաջնակարգ գիշերային ակնոցներն են»,-հայտարարել է ընկերության նախագահ Լին Բոլենկվերը: «Դրանք զինվորին հնարավորություն են տալիս տեսնելու և մանեւրելու լիակատար մթության մեջ»:

Համակարգը կշռում է մոտ 1 կիլոգրամ և կցվում է զինծառայողի սաղավարտի առջևի հատվածին:

 

 

Back to top button
Close