ՆորություններՔո ձայնը

«Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իսկապես իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ներկայիս Թուրքիայի Ադանայի նահանգում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան կրկին դարձել է Թուրքիայի շանտաժի միջոց։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս երկու օրը Թուրքիայի իշխանական կուլիսներում, հատկապես ռազմական գերատեսչությունում և նախագահականում, քննարկում են այս ավիաբազայում ԱՄՆ-ի դրոշն իջեցնելու մասին հարցը։

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի, Ինջիրլիքի ռազմական համալիրը պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Թուրքիայում այժմ փորձում են դիտարկել ճանապարհները, որով կարող են դուրս մղել ԱՄՆ-ին այդ ռազմաբազայից։ Մասնավորապես առաջ են բերում այն թեզը, որ «Ինջիրլիք» բազայում որոշակի օբյեկտների օգտագործումն իրականացվել է Պաշտպանական և տնտեսական համագործակցության համաձայնագրով, որը կնքվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջեւ 1980 թ. մարտի 29-ին:

Համաձայնագիրում կա դրույթ, ըստ որի «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը թույլ է տալիս Միացյալ Նահանգների կառավարությանը մասնակցել Ինջիրլիքում գտնվող Թուրքիայի զինված ուժերի օբյեկտների համատեղ պաշտպանական միջոցառումներին»: Այստեղ բանալի բառը ԹՈՒՅԼ ՏԱԼՆ Է։

Ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ Թուրքիան մտադիր է հայտարարել, որ Ինջիրլիքում գտնվող բոլոր միջոցները պատկանում են Թուրքիային, քանի որ Ինջիրլիքը թուրքական է և պատկանում է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերին։

Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իսկապես իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը»:

Back to top button