Նորություններ

Գևորգ Սիմոնյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Նիս քաղաքի «SOS Armenie Cote d’Azur» ասոցիացիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված հումանիտար օգնության ընդունման արարողությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Նիս քաղաքի «SOS Armenie Cote d’Azur» ասոցիացիայի կողմից Հայաստանին նվիրաբերված հումանիտար օգնության ընդունման արարողությանը, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը։

Միջոցառմանը մասնակցել են ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատը, փոխնախագահ Կրիկոր Աժդերհանյանը, «Ալիսա» ակնաբուժական կենտրոնի համահիմնադիր Սևակ Ավագյանը և Ֆրանսիայից ժամանած պատվիրակության այլ անդամներ:

Նշենք, որ «SOS Armenie Cote d’Azur» ասոցիացիան 1988-ի կործանարար երկրաշարժից ի վեր հումանիտար օգնություն է տրամադրում Հայաստանին և  Արցախին: Այս անգամ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղակայված «ԱՉՔ» արհեստական աչքի ստեղծման մասնագիտացված կենտրոնին է հանձնվել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորած զինվորների աչքերի (և աչքի նմանատիպ խնդիր ունեցող այլ անձանց) պրոթեզավորման համար անհրաժեշտ որոշակի նյութեր:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը Հայաստանի և Արցախի բուժկենտրոններին տրամադրվող աջակցության և մասնագետների փորձի փոխանակման հարցում:

Back to top button
Close