ՆորություններՍպորտ
Ռոման պարտություն կրեց Կալյարիի հետ արտագնա խաղում

Ա Սերիայի 33-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Կալյարիի» կողմից ու պարտություն կրեց 2-3 հաշվով։
Արդեն 4-րդ րոպեին տանտերերը բացեցին հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Լիկոջիանիսը։ 27-րդ րոպեին Պերեսը կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց արդեն երկրորդ կեսում՝ 57-րդ րոպեին, Մարինը նորից առաջ մղեց տանտերերին։ Իսկ 64-րդ րոպեին Ժոաո Պեդրոն հաշիվը դարձրեց 3-1։ Հռոմեցաիները միայն կարողացան կրճատել հաշվի տարբերությունը․ 69-րդ րոպեին Պերեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆացիոն։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին՝ փոխարինելով Պելեգրինիին։