ՆորություններՍպորտ

Ասլան Կարացևը սենսացիոն հաղթանակ տարավ Ջոկովիչի նկատմամբ և դուրս եկավ Բելգրադի մրցաշարի եզրափակիչ

Ռուս թենիսիստ Ասլան Կարացևը Բելգրադի մրցաշարի կիսաեզրափակչում 7:5, 4:6, 6:4 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։

Հանդիպումը տևել է 3 ժամ 25 րոպե։ Կարացևը 4 կրկնակի սխալ է թույլ տվել ու 16 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 6-ը։ Ջոկովիչի ակտիվում 2 էյս կա, 5 կրկնակի սխալ կա և 5 իրացրած բրեյք՝ 28-ից։

Ջոկովիչի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Կարացևը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի Տարո Դանիել (Ճապոնիա)-Մաթեո Բերետինի (Իտալիա) զույգի հաղթողի հետ։
Back to top button
Close