ՆորություններՔո ձայնը

«Պետք է սառը հաշվարկով առաջնորդվել, ինչպես ԱՄՆ նախագահն իր հաշվարկներում»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկսած Ուրուգվայից, բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, այդ թվում այնպիսի կարևոր պետություններ, ինչպիսին են Ռուսաստանը և Ֆրանսիան։ Ցեղասպանության ընդունումը տարբեր երկրների կողմից եղել է ոչ թե, կամ, մեղմ ասած, ոչ այնքան հումանիստական նկատառումներից ելնելով, այլ միմիայն քաղաքական նկատառումներով՝ կամ տեղի հայ համայնքի աջակցության ակնկալիքով, կամ Թուրրքիայի հետ ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով, կամ՝ երկուսը միասին։

Եվ, արդյո՞ք այս ամենն ազդել է Թուրքիայի քաղաքականության վրա Հայաստանի մասով… Այսօր, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին կրկնելով, արտասանեց «ցեղասպանություն» բառը։ Արդյո՞ք այս հայտարարությունը նշանակում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Եթե՝ այո, ապա ԱՄՆ-ը դեռևս 1982թ․ էր այն ճանաչել։ Եթե՝ ոչ, ուստի այն ընդամենը հայտարարություն էր, ուրիշ ոչինչ։

Ամեն դեպքում, եթե ԱՄՆ նախագահի խոսքը ցեղասպանության ընդունում է, կամ ընդամենը հայտարարություն, այն ոչ պետք է պարզունակ ցնծության ալիք առաջացնի մեր հասարակության իրենց արևմտամետ հայտարարող ուժերի համար, ոչ էլ արհամարհվի այլոց կողմից։ Պետք է սառը հաշվարկով առաջնորդվել, ինչպես ԱՄՆ նախագահն իր հաշվարկներում։

Ի վիճակի՞ է արդյոք Հայաստանի այսօրվա իշխանություն կոչվածը, առանց էմոցիաների, նույն սառը հաշվարկով ճիշտ գնահատել և օգտագործել սույն հայտարարությունը դիվանագիտական ճակատում։ Կասկածում եմ, ավելին, ինձ թվում է, որ Ջո Բայդենը ճանաչեց ցեղասպանության փաստն, ի հեճուկս Հայաստանի իշխանության, քանի որ վերջինս իր և իր արբանյակների շուրթերով պատրաստ էր ամեն տեսակ նվաստացումների, հանուն հայ-թուրքական «եղբայրության»»։

Back to top button
Close