ՆորություններՍպորտ

Ադամյանը մասնակցեց Հոֆենհայմի խաղին, Բավարիան անակնկալ պարտություն կրեց

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Հոֆենհայմը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ֆրայբուրգի» հետ: 

Հյուրերի կազմում  40-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրեյ Կրամարիչը: Տանտերերը պատասխան գոլը խփեցին հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 61-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Հոֆենհայմը» 36 միավորով 11-րդն է:

Առաջատար Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Մանցին»:  Հյուրերը միակ գոլը խփեցին 95-րդ րոպեին: Աչքի ընկավ Լեվանդովսկին: Մյունխենյան թիմը մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել 71 միավորով:

Դորտմունդի «Բորուսիան» Հոլանդի դուբլի  շնորհիվ հաղթեց «Վոլֆսբուրգին»:

Back to top button
Close