ՆորություններՍպորտ

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են այն:

«Ես հայ եմ և հպարտ եմ դրա համար։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ապրիլի 24։

Բավական է։ Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունն ու ավելի քան 1,5 մլն մարդու կոտորածը։

Շնորհակալություն բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Մխիթարյանը Թվիթերում։

 

 

 

Back to top button
Close