Նորություններ

Ես հայ չեմ, սակայն այս պահին սիրտս հայի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում: Այդ մասին Սենատի նախագահն ասել է Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- նշել է Լարշեն:

Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին, Սենատի նախագահն ասել է, որ ռազմական գործողությունները, եթե դրանք անգամ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում և դրա մասին է սովորեցնում այս հուշահամալիրը։

Back to top button
Close