Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 25,7 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 20-ից 23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 200 քմ, Հայանիստ գյուղում՝ 1000 քմ, Շահումյան գյուղում՝ 25 հա,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 600 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 25,7 հա

Back to top button