Նորություններ

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը ելույթ կունենա Հայաստանում Հիշատակի օրվա կապակցությամբ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն կանի Օսմանյան կայսրությունում հայտերի զանգվածային սպանությունների վերաբերյալ, սակայն չի ասել՝ կօգտագործի՞ արդյոք «ցեղասպանություն» եզրույթը:

«Ես չեմ կարող ոչինչ կանխատեսել: Ես ակնկալում եմ, որ նա [նախագահը] ելույթ կունենա հայտարարությամբ Օրվա [զոհերի հիշատակի] կապակցությամբ, սակայն ես չեմ կարող հաստատել բովանդակության մասին ձեր ենթադրությունները»,-ասել է Փսակին՝ ուրբաթ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայտարարության մասին հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Բայդենի ծրագրերի մասին հայտնել էին The Wall Street Journal թերթի աղբյուրները: Թերթի տվյալներով՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ պաշտոնապես իր որոման մասին Սպիտակ տունը կարող է հայտարարել ապրիլի 24-ին: Պարբերականի աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշումը դեռեւս ընդունված չէ եւ Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ, որում չի հնչի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը:

Back to top button