ՄիջազգայինՆորություններ

Վրաստանը Բրիտանական շտամի թիրախում է

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկշրելիձեն զգուշացրել է, որ երկրում շրջանառվում է մինև 80 տոկոս ակտիվ բրիտանական շտամ։ Այդ մասին գրում է Aliq-ը:

«Որոշակի վտանգ կա: Ողջ աշխարհի ու մեր դեպքում նախորդ տարի վերավարակման եզակի դեպքեր կային, իսկ հիմա վերավարակման դեպքերը կարող են աճել ոչ միայն Բրիտանական շտամի, այլև Հնդկական, Հարավամերիկյան և Բրազիլական շտամերի հաշվին: Բարեբախտաբար, սրանցից մեր երկրում միայն Բրիտանականն է շրջանառվում: Արդեն չենք հաշվում Բրիտանական շտամով վարակման դեպքերը»,- ասել է Գամկղրելիձեն:

Նշենք, Վրաստանում կտրուկ աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Երկրում կրկին օրվա կտրվածքով միջինում հազար վարակման նոր դեպք է արձանագրվում:

Back to top button
Close