Նորություններ

Հայ-ադրբեջանական սահմանին ծնեբեկ հավաքելիս ականի վրա կանգնելու և պայթելու հետևանքով քաղաքացի է վիրավորվել

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի սահմանային գոտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ապրիլի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ոտքի ստորին երրորդականի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 59-ամյա Ն. Մ.-ն է, ով նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում Կայանավան համայնքի վարչական տարածքի հանդամասում հայ-ադրբեջանական սահմանին ծնեբեկ հավաքելու ժամանակ ականի վրա կանգնելու և պայթելու հետևանքով:

Back to top button
Close