Նորություններ

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության 56-ամյա քաղաքացի

​ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում  մահացել է  Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի,  56-ամյա Ալիռեզա Հոսեին Սալահիին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Արարատ» բժշկական  կետրոնից:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Ալիռեզա Հոսեին Սալահիին իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300 կմ-ին՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, դուրս էր բերվել ձորից և օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» ԲԿ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Back to top button
Close