Նորություններ

Զինծառայության ընթացքում հրազենային վնասվածք ստացած Արսեն Յավրույանի բուժումը կառավարությունը կկազմակերպի Գերմանիայում

Կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 95,509.1 հազար դրամ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Արսեն Յավրույանի հետազոտությունը և բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը:

Back to top button
Close